08.05.2020|
00:12
Թալինի շրջանի Աշնակ գյուղում է ծնվել Մկրտիչ Խաչիկի Ղազարյանը, 1958 թվականին: Բնակավայր, որը միայն մեծ բանաստեղծ Գևորգ Էմինի մեծարած, «չոլում կորած» գյուղը չէ, այլ առ Աստված սևեռված բարության և հույսեր ապրեցնող գաղափարների շեփորահար է, Էրգրի ամուր սյուների պահապանը, պատմական սոսկալի, դաժան հիշողությունների տերը, իր երազանքների սահմանը՝ սկսած Սասնա ծռերից մինչև Գևորգ Չավուշ, իրականը՝ Սասունից մինչև Արցախ: